Լրահոս

26.07.2016 12:15


«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամների կյանքին վտանգ չի սպառնում

«Սասնա ծռեր» խմբավորման  վիրավոր անդամների կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրավոր են և գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք վիրահատվել են, այժմ վերակենդանացման բաժանմունքում են, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Բժշկական կենտրոնը տեղեկացրել է, որ տուժածների մասին մանրամասները կներկայացվեն քիչ հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր` 26-ի գիշերը և առավոտյան, «Սասնա ծռեր» խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը