Լրահոս

26.07.2016 12:41


Ոստան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմի տանիքում

Ոստան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմի տանիքում

Հուլիսի 26-ին, ժամը 10.45-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղի Մայիսյան փողոցի թիվ 33 տանը հարակից անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.00-ին, մարվել` 11.19-ին:

Այրվել է Հ. Ք.-ի անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը