Աշխարհ

26.07.2016 17:47


Կանադայում կինը պոկեմոններ որսացողների ուղղությամբ կրակ է բացել

Կանադայում կինը պոկեմոններ որսացողների ուղղությամբ կրակ է բացել

Կանադայում կինը կրակ է բացել մարդկանց վրա տրավմատիկ զենքից իր տան շուրջը պոկեմոններ փնտրելիս։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Տեղի ոստիկանությանը հստակեցրել են, որ Կանադայի 29–ամյա բնակչուհին առնվազն 4 կրակոց է արձակել 2–հարկանի շենքի տանիքից։ Նշվում է, որ կնոջ տան մոտ տասնյակ մարդիկ էին հավաքվել։

Կինը մեղադրվում է զենք պահելու մեջ՝ վնասելու և հարձակում կատարելու մտադրություն ունենալու նպատակով։ Համաձայն նման մեղադրանքների՝ նրան 10 տարի ազատազրկում է սպառնում։

Ոստիկանությունում հավելել են, որ «Pokemon GO»–ի խաղացողներից ոչ ոք չի տուժել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը