Աշխարհ

26.07.2016 13:10


Էրդողանը հաստատել է Սանկտ Պետերբուրգ ժամանելու մասին լուրը

Էրդողանը հաստատել է Սանկտ Պետերբուրգ ժամանելու մասին լուրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ ժամանելու մասին լուրը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն իր ռուս գործընկեր Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ:

«Որքանով որ տեղյակ եմ, մեր երկրների միջև չարթերային չվերթներ իրականացնելու և մեկնարկելու համար թուրքական կողմն արդեն իսկ ձեռնարկել է անվտանգության անհրաժեշտ միջոցները: Եվ տվյալ տեղեկություններն արդեն իսկ ներկայացվել են ձեզ»,- ասել է նա:

Ըստ Շիմշեքի՝ Թուրքիան և Ռուսաստանը պետք է հնարավորինս շուտ վերականգնեն իրենց խզված հարաբերությունները: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը