Լրահոս

26.07.2016 14:20


«Սասնա ծռերի» վիրավոր անդամները նաև կոտրվածքներ են ստացել

«Սասնա ծռերի» վիրավոր անդամները նաև կոտրվածքներ են ստացել

«Սասնա ծռերի»՝ հրազենային վնասվածքներ ստացած երկու վիրավոր անդամները նաև կոտրվածքներ են ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը:

Նրա խոսքով՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը վիրահատվել են, վնասվածքը միջին ծանրության է, երկուսի գիտակցությունն էլ տեղն է։ Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, նաև՝ աջ ազդրի կոտրվածք։ 29-ամյա Հովհաննես Հարությունյանն աջ ազդրի հրազենային վնասվածք է ստացել և աջ կրունկի հրազենային վնասվածք՝ ոսկորի կոտրվածքով:

Բժիշկը հավաստիացրել է՝ հաշմանդամություն խնդիր նրանք, ամենայն հավանականությամբ, չեն ունենա։

Մինչև կեսօր էլ տեսակցություններ թույլ չեն տա՝ չխոչընդոտելու բժիշկների աշխատանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը