Լրահոս

26.07.2016 16:20


Անհատական մոտեցում իմպլանտների վրա պրոթեզավորման հարցում․ «Կարեն դենտ» լաբորատորիա

Անհատական մոտեցում իմպլանտների վրա պրոթեզավորման հարցում․ «Կարեն դենտ» լաբորատորիա

Ատամնաբուժության մեջ իմպլանտոլոգիայի առկայությունը մեկընդմիշտ լուծում է մարդկանց բացակա ատամ ունենալու անհարմարությունը: Սակայն մի բան է պարզապես չունենալ բացակա ատամ, մեկ այլ բան՝ բացակա ատամը լրացնել որակյալ իմպլանտով: Իմպլանտի պատրաստման և տեղադրման ողջ ընթացքում բացարձակ որակ ապահովելու համար Կարեն լաբորատորիայում ներդրված է ժամանակակից լուծումներով ամբողջական համակարգ:

«Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում իմպլանտի և մյուս անհրաժեշտ ատամների պատրաստումը սկսվում է այցելուի դիմածնոտային հատվածի պատկերից: Նկարվում է դեմքը, սկանավորվում են ատամները և արվում է համակարգչային տոմոգրաֆիա: Այդ երեք նկարների համատեղումով՝ երևում է դեմքը, ատամները, լինդը, ոսկորն ու կծվածքը: Բացակա ատամները լրացվում են նախ վիրտուալ կերպով, հետո նոր իմպլանտը դրվում է համապատասխան տեղում, ապա իմպլանտի ու ատամի արանքում տեղադրվում է աբաթմենտը՝ իմպլանտի և ատամի միջև գտնվող հատվածը: Թվային անհատական կոորդինատները տրվում են սարքերին: Մի սարքը լազերային տարբերակով աճեցնում է շաբլոնը, մույսը տաշում է աբաթմենտը: Մինչև իմպլանտը ծնոտի մեջ տեղադրելն արվում է շարվածք. դրվում է ատամը և ստուգվում՝ այդյոք այդտեղ տեղադրելով ատամը կարելի է ստանալ հավասար ատամնաշար: Աբաթմենտը ճիշտ անկյան տակ շտկվում է անհատական մոտեցմամբ՝ համեմատելով և հարմարեցվելով այցելուի հաջորդ և նախորդ ատամների հետ: Անհատական աբաթմենտը պատրաստում են լաբորատորիայի սարքերով: Բժշկին լաբորատորիայի կողմից տրվում է նավիգացիոն շաբլոնը, անհատական աբաթմենթը (PEEK-ից, Titan-ից կամ Zirkon-ից), ժամանակավոր պլաստմասայից կամ կոմպոզիտից պատրաստված ատամները: Այս դեպքում ուղղության շեղվելու հնարավորությունը բացառվում է, ինչպես նաև բժիշկն ազատվում է լինդը կտրելու անհրաժեշտությունից: Հիվանդը չի ստանում տրավմաներ և ազատվում է ավելորդ ցավերից, վիրահատությունից անմիջապես հետո կարող է անցնել աշխատանքի:

«Կարեն» լաբորատորիայում պատրաստվող նավիգացիոն շաբլոնները արդեն զերծ են պահում իմպլանտը սխալ տեղում կամ թեք դնելու վտանգը:Արդյունքում բժիշկը միայն ցավազրկելու և տեղադրման տեխնոլոգիային տիրապետելու դեպքում կարող է վարպետորեն և անթերի տեղադրել իմպլանտը:

Ավելին, շաբլոնի առկայության դեպքում հստակ երևում է նյարդի գտնվելու վայրը, և հնարավոր է դառնում առանց վնասելու այն, առանց բարդության իմպլանտը տեղադրել նյարդի կողքը:

Բարձր տեխնոլոգիաները սովորաբար թույլ են տալիս ենթադրել, որ ծառայությունը համարժեք բարձր գներ է պահանջելու: Սակայն, պետք է նշել, որ իմպլանտի տեղադրումը նման եղանակով դուրս է մղում որոշ մասնագետների ծառայություններ: Ատամնաբույժը, ունենալով շաբլոն, այլևս իմպլանտոլոգ՝ տեղադրող մասնագետ հրավիրելու անհրաժեշտություն չի ունենում, ինչն էլ ենթադրում է ավելի մատչելի ծառայություն:

Ի դեպ, իմպլանտոլոգիայով զբաղվող որոշ մասնագետների կարծիքով աբաթմենտը պետք է գործարանային լինի, սխալ է անհատական աբաթմենտ տաշելը: Սակայն խնդիրներ առաջանում են միայն փոքր սարքերով աշխատելու պարգայում: Սարքերի քաշը սկսում է 100-200 կիլոգրամից: Իսկ «Կարեն» լաբորատորիայի աբաթմենտ տաշող սարքը, որ լիցենզավորված է Եվրոպայում, կշռում է մեկ տոննա, ինչպես աշխարհի բոլոր համապատասխան գործարաններում առկա սարքերը:

Այն ռոբոտ է, որը կատարում է բոլոր թվային հրամանները`ապահովելով ճշգրտություն և հարմարավետություն:

Հայաստանում ատամնատեխնիակակն շատ լաբորատորիաներ նոր են սկսում գիտակցել ռոբոտացված սարքավորումների ճշգրտության առավելությունը, սակայն շատ ֆունկցիաների կիրառումը դեռևս համարում են վաղ, մինչդեռ «Կարեն» լաբորատորիայում, որտեղ արդեն հինգ տարի աշխատում են այդ տեխնոլոգիաներով, կարծում են, որ շատ նորույթներից վերջինները նույնիսկ ետ են մնացել, ուշացել են:

Այս խորագրի վերջին նյութերը