Քաղաքական

26.07.2016 23:45


Թամար Հովհաննիսյան. ««Սերժի՛կ, հեռացիր». սա է առանցքը այսօրվա երեկոյի»

Թամար Հովհաննիսյան. ««Սերժի՛կ, հեռացիր». սա է առանցքը այսօրվա երեկոյի»

–Ժողովուրդն ավելանում է, դա նշանակում է, որ գործըթացն արագ թափով բազմապատկվում է,-Խորենացի փողոցում կայացած հանրահավաքում ասել է Մհեր Մկրտչյանի այրի Թամար Հովհաննիսյանը:

-«Սերժի՛կ, հեռացիր». սա՛ է առանցքը այսօրվա երեկոյի, և կարծում եմ՝ դա նրա համար այդքան էլ դժվար չէ, քանի որ բոլոր հեռուստաընկերությունները գտնվում են իր սիրելի փեսայի ձեռքին: Նա կարող է գրել կամ գրել տալ 4 նախադասություն, առանց վճարելու դուրս գալ հռուստաէկրան և իր շատ հմայիչ արտաքինով հաստատել, որ ինքը կյանքում մի անգամ կարող է լինել տղամարդ,- ասել է Թամար Հովհաննիսյանը,- նա կարող է հանգիստ ասել՝ հա՛յ ժողովուրդ, դուք ինձ չեք ուզում, և ես, կարճ ասած, «աշոտյանի գիրկն եմ գնում»:

Թամար Հովհաննիսյանը հույս չունի, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է լուծել մարդ արարածի տարրական սննդի խնդիրը, քանի որ այդ նույն մարդու իրավունքների պաշտպանը նշանակված է միևնույն հանցագործ ցանցից, որը տարածված է ամբողջ երկրով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը