Աշխարհ

27.07.2016 11:04


Ամերիկացի հայտնիները դեմ են Դոնալդ Թրամփին

Ամերիկացի հայտնիները դեմ են Դոնալդ Թրամփին

Ավելի քան 100 ամերիկացի աստղ քարոզարշավ է սկսել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին փոխանցում է «Policy.Mic»–ը։

Կայքը ծանոթացել է հայտնիների նամակների հետ, որտեղ նրանք պարտավորվում են օգտագործել իրենց հայտնիությունը Թրամփին և նրա կողմից ներկայացված «ատելության գաղափարախոսությունը» պարտության մատնելու նպատակով։

Հաղորդվում է, որ հայտնիների նամակները ստորագրողների թվում են դերասաններ Մարկ Ռուֆալոն, Օլիվիա Ուայլդը, Ջուլիաննա Մուրը, Մեգ Ռայանը, ռեժիսոր Մայքլ Մանը, երաժիշտ Մոբին և այլք։

Ավելի վաղ ԱՄՆ–ի IT–արդյունաբերության 100 առաջնորդ ելույթ էր ունեցել Թրամփի թեկնածության դեմ։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը