Լրահոս

27.07.2016 11:09


Չինչին գյուղի կորած բնակչին դեռ փնտրում են

Չինչին գյուղի կորած բնակչին դեռ փնտրում են

Հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ.Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Փրկարարները Գյուրջինանց յալը կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ:

Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը