Աշխարհ

27.07.2016 11:40


Ռիհաննան և «Metallica»–ն՝ Նյու Յորքի «Global Citizen» փառատոնի հայտնի դեմքեր

Ռիհաննան և «Metallica»–ն՝ Նյու Յորքի «Global Citizen» փառատոնի հայտնի դեմքեր

Երգչուհիներ Սելենա Գոմեսը և Ռիհաննան, ինչպես նաև «Metallica» ռոք խումբը, ռեփեր Քենդրիք Լամարը և երաժշտական նախագիծ «Major Lazer»–ը դարձել են Նյու Յորքի «Global Citizen» փառատոնի հայտնի դեմքերը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

Անվճար համերգը կայանալու է սեպտեմբերի 24–ին Կենտրոնական այգում։ Նաև ծրագրված են Քրիս Մարթինի, Աշերի, Էդի Վեդերի, Էլի Գոլդինգի և այլ կատարողների ելույթները։ Որպես հաղորդավարներ՝ հայտարարված են, մասնավորապես, դերասաններ Սալմա Հայեկը, Նիլ Պատրիկ Հարիսը, Հյու Ջեքմանը։

Փառատոնն անցկացվելու է 5–րդ անգամ։ 2015թ. «Global Citizen» փառատոնի մասնակիցներ են եղել ԱՄՆ–ի առաջին տիկին Միշել Օբաման, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը և երգչուհի Բեյոնսեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը