Լրահոս

27.07.2016 11:35


Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

Պավլիկ Մանուկյանի և նրա որդու վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ

Առավոտյան համայցերից հետո՝ ժամը 10.00-ի դրությամբ՝ մայրաքաղաքի հիվանդանոցներում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ։ Այս մասին հայտում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել իրավապահ մարմինների 1 աշխատակից և զինված խմբի 2 անդամ` հրազենային վնասվածքներով։

Զինված խմբի վիրավորում ստացած անդամները վիրահատությունից հետո գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։

Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։ Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։

Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։

Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել։

Այս խորագրի վերջին նյութերը