Աշխարհ

27.07.2016 12:10


Բեյոնսեն առաջադրվել է «MTV Video Music Awards»–ի 11 անվանակարգում

Բեյոնսեն առաջադրվել է «MTV Video Music Awards»–ի 11 անվանակարգում

Երգչուհի Բեյոնսեն առաջադրվել է «MTV Video Music Awards»–ի 11 մրցանակի համար։ Ասյ մասին հաղորդում է «Reuters»–ը։ Մրցանակների նման քանակ երգչուհին կարող է ստանալ շնորհիվ իր «Lemonade» ալբոմի։

8 մրցանակի է հավակնում երգչուհի Ադելը, այդ թվում՝ «Hello» երգի տեսահոլովակի համար։ Քանյե Ուեսթի սկանդալային տեսահոլովակը հայտնվել է 2 անվանակարգում։ Նշվում է, որ այս տարի Թեյլոր Սվիֆթը չի ներառվել թեկնածուների շարքեր։

Թեկնածուների թվում է երգչուհի Ռիհաննան։ Մրցանակների համար հետմահու առաջադրված է Դևիդ Բոուին։

«MTV Video Music Awards»–ի պարգևատրման արարողությունը կայանալու է օգոստոսի 28–ին Նյու Յորքում։ Հաղթողներին որոշելու են երկրպագուները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը