Լրահոս

27.07.2016 14:52


Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը

Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը

«Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն է տարածել.

Ապօրինի զենք, զինամթերք պահելու հոդվածով ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը։

Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն ընտանիքով վերադառնում էր տուն Խորենացի փողոցից։ Նրա ճանապարհը փակում է երկու սև մեքենա, որոնցից դուրս են գալիս մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, հարձակվում են Արմենի վրա և բռնի ուժ կիրառելով՝ առևանգում նրան՝ նստեցնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։

Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։

Արմեն Միքայելյանի կինը տեղեկացրեց, որ բացվել է քրեական գործ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել)։ Արմեն Միքայելյանի փաստաբանը Երվանդ Վարոսյանն է ( 055 2557 27), կինը՝ Լիանա Եդիգարյան (055 570887)։

Հրավիրում ենք ԶԼՄ-ի և իրավապաշտպաններ ուշադրությունը։

«Հիմնադիր խորհրդարան»

Այս խորագրի վերջին նյութերը