Լրահոս

27.07.2016 14:55


Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել

Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները բարդ եղանակային պայմաններում վարժանքներ են անցկացնում բարձրլեռնային տեղանքներում: Վարժանքները շարունակվելու են մեկ ամիս: Այս մասին հայտում է razm.info–ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ կայքին:

Օդաչուները սովորում են թռիչքի ռեժիմում ճիշտ կողմնորոշվել, մշակում են ուղղությունը, արագությունը, բարձրությունը և ժամանակը պահելու հմտությունները:

Մի-24 և Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հատկապես ուշադրություն են դարձնում անվտանգության պահպանմանը, ամպամածության առկայության և բացակայության պայմաններում ուղղաթիռները ղեկավարելուն, նավիգացիոն սարքերով թռիչքի և վայրէջքի հմտություններին:

Մարնամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը