Աշխարհ

27.07.2016 16:35


«Led Zeppelin»–ի գրագողության գործը դատարան է վերադառնում

«Led Zeppelin»–ի գրագողության գործը դատարան է վերադառնում

«Led Zeppelin» ռոք խմբի «Stairway to Heaven» երգի գրագողության գործը դատարան է վերադառնում։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Սկզբում խմբի դեմ հայց էր ներկայացրել Մայքլ Սքիդմորը՝ «Spirit»–ի կիթառահար Ռենդի Վուլֆի ներկայացուցիչը, որը մահացավ 1997–ին։

Հունիսին Լոս Անջելեսի դաշնային շրջանային դատարանի երդվյալ ատենակալները երաժիշտների վրայից հանեցին գրագողության մեղադրանքները։ Նրանք պարզել են, որ «Led Zeppelin»–ի վոկալիստին և կիթառահարին՝ Ռոբերտ Փլանթին ու Ջիմմի Փեյջին, հասանելի է եղել «Spirit»–ի «Taurus» երգը, սակայն, ըստ դատավճռի, այդ ստեղծագործության մեղեդին չի համընկնում հայտնի հիթի երաժշտության հետ։

Այժմ Սքիդմորը բողոքարկել է վճիռը։ Ենթադրվում է, որ դատական լսումները կսկսվեն 2017–ից ոչ շուտ։ «Led Zeppelin»–ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը