Լրահոս

27.07.2016 17:18


Ոստիկանություն. «Հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա»

Ոստիկանություն. «Հուզականությամբ չազդել հանրային կարծիքի վրա»
Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:
ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:
Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը և խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը