Քաղաքական

28.07.2016 01:10


Ցուցարարները որոշեցին ժամը 20:00–ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում (տեսանյութ)

Ցուցարարները որոշեցին ժամը 20:00–ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում (տեսանյութ)

Այսօր Խորենացի փողոցում նախատեսված հավաքը տեղափոխվել է Ազատության հրապարակ։ Այս մասին հայտնել են Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը։

Նրանք կոչ են անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ այս պահից սկսած։

***

Մարդկանց հոծ բազմություն է հավաքվել Ազատության հրապարակում։ Երկար բանավեճերից հետո դեպի Խորենացի փողոց երթ իրականացնելու հարցը դրվեց քվեարկության և գրեթե բացարձակ մեծամասնությամբ ընդունվեց միաձայն։ Այժմ երթի մասնակիցները գնում են Խորենացի փողոց՝ «մի–ա–ցե՛ք» վանկարկելով։

***

Խորենացու փողոցում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվում:

***

Այս պահին ցուցարարները հասան Խորենացի փողոց։ Այնտեղ ոստիկանական պատնեշ է տեղակայված։

***

Խորենացի փողոցում բողոքի բազմամարդ ցույցն ավարտվեց։ Քաղաքացիները որոշեցին գնալ տուն և այսօր երեկոյան՝ ժամը 20:00–ին, հավաքվել Ազատության հրապարակում ու կրկին երթով գալ Խորենացի փողոց։

Նշենք, որ ոստիկանները կատարեցին ցուցարարների պահանջներից մեկը՝ հայտարարելով, որ ազատ են արձակել բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը