Քաղաքական

28.07.2016 07:33


12-րդ օրն է՝ Խորենացի փողոցը փակ է (ուղիղ միացում)

12-րդ օրն է՝ Խորենացի փողոցը փակ է (ուղիղ միացում)

Ոստիկանության ՊՊԾ գնդին հարակից Խորենացի փողոցում գիշերն անցել է առանց միջադեպերի։

Հիշեցնենք, որ նախօրեին այնտեղից բերման էին ենթարկվում անխտիր բոլորը, նույնիսկ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։

Դրանից հետո հավաքի վայրը փոխվեց. քաղաքացիները հավաքվեցին Ազատության հրապարակում, բայց հետո որոշեցին կրկին գնալ Խորենացի։ Բազմամարդ երթ իրականացնելով՝ նրանք հասան այնտեղ, սակայն հետո որոշեցին այսօր՝ ժամը 20:00–ին կրկին հավաքվել Ազատության հրապարակում ու երթով գնալ Խորենացի փողոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը