Լրահոս

28.07.2016 13:58


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Բուսաբանական այգու մոտակայքում այրվել է 50 քմ, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում՝ 50 քմ, Արաբկիրի 53-րդ փողոցի թիվ 1/1 տան մոտակայքում գտնվող այգում՝ 500 քմ, Բուսաբանական այգում՝ 500 քմ, Նորք Մարաշի 17-րդ փողոցում գտնվող «Օրթոպեդիկ» հիվանդանոցի մոտակայքում՝ 1500 քմ, Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում՝ 7000 քմ, Էրեբունու ավտոշուկայի մոտակայքում՝ 50 քմ, Ջրվեժ-Առինջ ավտոճանապարհին՝ 7 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նոր Ջրաղաց ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 100 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 8 հա, Արարատի մարզի Բյուրավան-Նշավան ավտոճանապարհին` 800 քմ, Հ-13 ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին 2-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա ցորենի հնձած արտ, Հնաբերդ-Բերդիկ ավտոճանապարհին՝ 7000 քմ ցորենի հնձած արտը և մասնակի ջերմահարվել է 9 հատ ծիրանի ծառ, Մասիս-Այնթափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյա մասում՝ 2 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղի էլ. ցանցի մոտակայքում՝ 6000 քմ բուսածածկույթ և մոտ 10 երկաթգծի փայտակոճղ, Արզնի ձորում՝ «Դրախտիկ» ցուցանակի մոտակայքում՝ 2500 քմ, Տավուշի մարզի Մովսես գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում՝ 100 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում՝ գերեզմանատան հարակից տարածքում՝ 50 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի շաքարի գործարանի մոտակայքում այրվել է 900 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը