Լրահոս

29.07.2016 07:08


Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Երևան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 29-ին՝ ժամը 10.00-20.00–ն, կդադարեցվի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Վանտյան, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի, Ջիվանու, Շահումյան 4, 5, 6, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Արարատյան 2-րդ զանգվածի, Շրջանային փողոցի 40-ից 102, Սեբաստիա փողոցի 98-ից 136 զույգ համարների անհատական տնատիրությունների, Եռաբլուր պանթեոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը