Լրահոս

28.07.2016 15:26


ԼՂՀ–ում հանցագործությունների թիվն աճել է

ԼՂՀ–ում հանցագործությունների թիվն աճել է

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 80,1%-ով կամ 161 դեպքերով (2015թ.՝ 201, 2016թ.՝ 362):

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` այս մասին գերատեսչության կոլեգիայի նիստում հայտնել է ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Անդրանիկ Հակոբյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփ արդյունքները:

Հաշվետու կիսամյակում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 24,3 (2015թ.՝ 13,5)։

Ի դեպ, վերը նշված հիմքերով կարճված քրեական գործերով և մերժված նյութերով հաշվառված հանցագործությունները կազմել են 121 դեպք, որոնց տեսակարար կշիռը բոլոր գծերով գրանցված հանցագործություններում կազմել է 33,4%։

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը