Լրահոս

28.07.2016 17:33


Ենիգոմշյանի համար բրայլյան գրի մասնագետ է ներգրավվել. ԱԱԾ

Ենիգոմշյանի  համար բրայլյան գրի մասնագետ է ներգրավվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի ձերբակալման փաստի առնչությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 2016թ. հուլիսի 17-ին զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19.50-ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակարգով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):

«Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,-ասված է պարզաբանման մեջ։

Մանրամասն՝ «Արմենպրես»-ում

Այս խորագրի վերջին նյութերը