Լրահոս

29.07.2016 15:22


Ես հրաժարվում եմ ԱԱԾ և ոստիկանության ծառայություններից

Ես հրաժարվում եմ ԱԱԾ և ոստիկանության ծառայություններից

Ես՝ ՀՀ քաղաքացի Լուսինե Հովսեփյանս, հայտարարում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության՝ օրենքով սահմանված ծառայություններից, դրանք են՝ ապահովել իմ կյանքի եւ առողջության, իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնելիս երաշխավորել մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։

Իմ հրաժարումը հիմնավորում եմ հանրությանը հայտնի այն փաստերով, հատկապես 2016թ․ հուլիսի 17-ից հետո ժամանակահատվածում, որ ԱԱԾ և ոստիկանության ծառայողներն իրենք են կատարում հանցավոր և հակաիրավական ոտնձգություններ իմ և քաղաքացիների նկատմամբ, պաշտպանում են ոչ թե մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն, այլ գաղութարար պետությունների և սուբյեկտների, ՀՀ ժողովրդի իշխանությունը յուրացրած անձանց ու կուսակցությունների ապօրինի և հակաիրավական շահերը։

ՀՀ ԱԱԾ֊ն և ոստիկանությունը հայտարարում եմ օրենքից և իրավունքից դուրս։

Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ քանզի ես հրաժարվում եմ հակաիրավական այս կառույցների՝ ինձ համար նախատեսված ծառայություններից, պահանջում եմ իմ վճարած հարկերից առանձնացնել ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին փոխանցվող մասնաբաժինը և ուղղել ՀՀ կրթական համակարգին։

ՀՀ քաղաքացի Լուսինե Հովսեփյան

Այս խորագրի վերջին նյութերը