Աշխարհ

29.07.2016 15:40


Այվազովսկու նկարները տեսնելու համար Տրետյակովյան պատկերասրահում հերթեր են գոյացել

Այվազովսկու նկարները տեսնելու համար Տրետյակովյան պատկերասրահում հերթեր են գոյացել

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահի մուտքի մոտ, որտեղ այսօր՝ հուլիսի 29–ին, բացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է «Говорит Москва»–ն։

Տրետյակովյան պատկերասրահն այդ ցուցահանդեսի առթիվ պատմության մեջ առաջին անգամ տոմսերի առցանց վաճառք է կազմակերպել: Նրանք, ովքեր չեն օգտվում համացանցից, կարող են տոմսեր ձեռք բերել տոմսարկղից:

Ցուցահանդեսում ներկայացված է նկարչի ավելի քան 6000 կտավից 120-ը: Տարբեր թանգարաններից, այդ թվում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից նկարչի աշխատանքներ են տարվել Տրետյակովյան պատկերասրահ։

РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ հուլիսի 27–ի դրությամբ՝ տոմս էր գնել 20 հազ մարդ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 20-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը