Լրահոս

29.07.2016 16:24


«Սասնա ծռեր». Արայիկ Խանդոյանը վիրավոր է (լրացված)

«Սասնա ծռեր». Արայիկ Խանդոյանը վիրավոր է (լրացված)

«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում է կատարվել, որ Արայիկ Խանդոյանը վիրավոր է։

«Արայիկ Խանդոյանը մկանային վիրավորում է ստացել: Բանակցությունները չեն շարունակվում»,–գրված է էջում։ Նաև նշվում է, որ բժիշկները կարող են հերթափոխով փոխվել:

Մինչ այդ բնակիչներից տեղեկություններ կային, որ Սարի թաղում արդեն տաս րոպե կրակոցներ են լսվում, իսկ ՊՊԾ գնդի տարածքում անօդաչու թռչող սարքով ռումբեր են գցում։

***

Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը