Լրահոս

29.07.2016 17:21


ՄԻՊ ներկայացուցիչներն այցելելն են Արամ Մանուկյանին

ՄԻՊ ներկայացուցիչներն  այցելելն են Արամ Մանուկյանին

Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք եւ շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են:

Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքիպատերը եւ հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր եւ մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը