Քաղաքական

29.07.2016 19:39


«Սասնա ծռերի» ևս երկու անդամ է վիրավորվել (լրացված)

«Սասնա ծռերի» ևս երկու անդամ է վիրավորվել (լրացված)

Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել է կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»:

***

Ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորվածներն Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանն են։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը