Աշխարհ

29.07.2016 23:50


«Լայֆի» օպերատորը նույնպես վնասվածք է ստացել Երևանում (տեսանյութ)

«Լայֆի» օպերատորը նույնպես վնասվածք է ստացել Երևանում (տեսանյութ)

«Լայֆը» տեղեկացնում է, որ Երևանում շարունակվում են ոստիկանների և դեպի ՊՊԾ գունդ ճեղքել–անցնել ցանկացող ցուցարարերի միջև բախումները։ Նշվում է, որ վիրավորների թվում է նաև «Լայֆի» օպերատորը։

Պայթուցիկներից մեկի բեկորները վնասել են նրա ոտքը, արյունահեղություն է սկսվել։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Պայթյունի պահն արձանագրված է տեսանյութում, որը կարող եք դիտել այստեղ։

Նշենք նաև, որ ծեծի են ենթարկվել «Ազատության» և «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանող խմբերը ևս։ Սարի թաղում «ՍիվիլՆեթի» լրագրողի և օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքեվ նրանք վնասվածքներ են ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը