Լրահոս

30.07.2016 09:54


17-ամյա դեռահասը բախումներում կորցրել է աչքը (տեսանյութ)

17-ամյա դեռահասը բախումներում կորցրել է աչքը (տեսանյութ)

էրեբունի բժշկական կետրոնում ներկա դրությամբ կա 14 վիրավոր քաղաքացի, որոնք այնտեղ են տարվել Սարի թաղի բախումների արդյունքում: Այս մասին հայտնել է էրեբունի ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիներից մեկը ստացել է ծնոտի վնասվածք, կատարվել է վիրահատություն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեռացրել են 17-ամյա Սայաթ Հովհաննիսյանի աչքը. նա վիրավորում էր ստացել Սարի թաղի բախումների ժամանակ:

«a1plus.am»–ը գրում է, որ ըստ տարածված լուրերի՝ Սարի թաղում պայթյունից տուժել է նաև 2 ամսական երեխա. պայթուցիկն ընկել է բնակարանի մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը