Աշխարհ

30.07.2016 12:50


Ղրիմի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայում ԻԼԻՊ–ի ճամբարների մասին

Ղրիմի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայում ԻԼԻՊ–ի ճամբարների մասին

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի տարածքում տեղակայված են ԻԼԻՊ–ի ուսումնամարզական ճամբարները։ Այս մասին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ Ռուսլան Բալբեքը։ Խոսքը թերակղզու հյուսիսային սահմանի տարածքի մասին է՝ Խերսոնի մարզում։

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Ղրիմի իշխանություններն անհանգստացած են այն փաստով, որ Ուկրաինան թույլ է տալիս իսլամական արմատականներին ապօրինի գործողություններով զբաղվել իր տարածքում։ Նա նաև հիշեցրել է, որ այդ տեղանքից ոչ հեռու գտնվում են ատոմային էլեկտրակայաններ, որոնք իսլամականները կարող են գրավել՝ Կիևին շանտաժի ենթարկելու նպատակով։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը