Լրահոս

30.07.2016 12:08


Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ ժամը 06.00-20.00–ն

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ ժամը 06.00-20.00–ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ի՝ ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում՝

միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է,
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը