Աշխարհ

30.07.2016 12:40


Ստամբուլում 17 թուրք լրագրողի են ձերբակալել (տեսանյութ)

Ստամբուլում 17 թուրք լրագրողի են  ձերբակալել (տեսանյութ)

ԱՄՆ–ում բնակվող քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 17 լրագրող։ Անկարայում կարծում են, որ հենց նա է համարվում Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը։

Ավելի վաղ երկրի իշխանությունները ԶԼՄ–ի 88 աշխատակցի ձերբակալելու հրաման էին տվել, և ներկայումս նրանցից կեսն արդեն ձերբակալված են։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ավելի քան 300 լրագրող զրկվել է հավատարմագրումից։ Նաև Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ և 15 ամսագիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը