Լրահոս

30.07.2016 12:51


Առկա են հաղորդումներ անհիմն բերման ենթարկելու, բռնություն գործադրելու վերաբերյալ. ՄԻՊ

Առկա են հաղորդումներ անհիմն բերման ենթարկելու, բռնություն գործադրելու վերաբերյալ. ՄԻՊ

Վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներիվ է ապահովել այդ իրավունքի իրացումը:

Այս մասին հայտնում ռն ՄԻՊ գրասենյակից։

Այս խորագրի վերջին նյութերը