Աշխարհ

30.07.2016 13:15


Հրդեհ է բռնկվել Օլիմպիական ավանում

Հրդեհ է բռնկվել Օլիմպիական ավանում

Ռիո դե Ժանեյրոյի 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ավանում հրդեհ է բռնկվել:

Համաձայն բրազիլական ԶԼՄ–ի՝ հրդեհը բռնկվել է այն շենքի նկուղային հարկում, որտեղ բնակվում է Ավստրալիայի պատվիրակությունը: Մարզիկներին ու մարզիչներին անմիջապես դուրս են բերել շենքից: Դեպքի վայր ժամանած հրշեջներն անմիջապես հանգցրել են կրակի օջախը։ Մեկ ժամ հետո բոլորը վերադարձել են իրենց համարներ:

Ըստ լրատվամիջոցների՝ հրդեհի պատճառ է դարձել ավանում աշխատող շինարարների կողմից նետած ծխախոտը:

Նշվում է, որ տուժածներ չկան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը