Լրահոս

30.07.2016 15:45


Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է եղել

Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է եղել

Հուլիսի 30-ին՝ ժամը 10.39-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրից դուրս են բերել 1988 թ.ծնված Է. Ղ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը