Լրահոս

30.07.2016 19:09


Հրդեհ Կամարիս գյուղում

Հրդեհ Կամարիս գյուղում

Հուլիսի 30-ին՝ ժամը 10.47-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կամարիս գյուղի 3–րդ փողոցի Լ. Ս.-ին պատկանող թիվ 60 տան տանիքում (մոտ 120 քմ) այրվում է փայտե կառուցատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.18-ին, մարվել 11.32-ին:

Այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրը՝ մոտ 3 գծ. մետր:

Այս խորագրի վերջին նյութերը