Քաղաքական

30.07.2016 22:20


Բաղրամյան պողոտայում ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ կատարեց (տեսանյութ, լրացված)

Բաղրամյան պողոտայում ցուցարարներից մեկն ինքնահրկիզման փորձ կատարեց (տեսանյութ, լրացված)

Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրակոցների ձայներ են լսվել։ Ոստիկանական ուժեր են կենտրոնացվում այնտեղ։

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել՝ «Սասնա ծռերին» մինչև ժամը 17։00–ն ժամանակ տալով։

***

Ոստիկանության հասարակայնության բաժնի պետ Աշոտ Ահարնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»։

***

Մեծ քանակով ոստիկանական ուժեր են շարժվում դեպի ՊՊԾ գնդի տարածք, կարծես, նախապատրաստվում են գրոհի։

***

ՊՊԾ գնդի տարածքից երկու պայթյունի ձայներ լսվեցին։

***

Ազատության հրապարակից երթ մեկնարկեց։ Երկար քննարկումներից հետո որոշվեց նախ փակել Մաշտոցի պողոտան, հետո գնալ Հանրապետության հրապարակ ու այնտեղ որոշել հետագա երթուղին։

***

Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայում են։ Վարորդներից շատերն ազդանշաններով ողջունում են նրանց։

***

Ազատության հրապարակից մեկնարկած երթը հասել է Հանրապետության հրապարակ: Ոստիկանական ուժերը կենտրոնացվել են հրապարակի տարածքում:

***

ՀՀ կառավարության մոտ են ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, նրա տեղակալ Վալերի Օսիպյանը:

***

Երթի մասնակիցների թվում կան նաև երեխաներ, ովքեր մեծահասակների հետ հավասար վանկարկում են՝ «Սասնա ծռեր»:

***

Խորենացի փողոցում դեռևս իրավիճակը հանգիստ է:

***

Երթը շարունակվում է Սայաթ–Նովա փողոցով։

***

«Մենք բոլորս Սասնա ծուռ ենք» վանկարկելով՝ ցուցարարները շարժվում են առաջ:

***

Երթի մասնակիցները բարձրանում են Բաղրամյան պողոտայով։ Նրանք միաբերան վանկարկում են՝ Սեր–ժիկ, սիկ–տի՛ր։

***

Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտան։ Երթի մասնակիցները նստացույց են անում։

***

Բաղրամյան պողոտայում է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

***

Բողոքի գործողության մասնակիցներից մեկն ինքնահրկիզման փորձ կատարեց։ Օգնության են հասել Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող մյուս ցուցարարները։ Այրվածքներ ստացած տղամարդուն տաքսի ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

***

Մոտ երկու ժամ անց ցուցարարները բացեցին Բաղրամյան պողոտան և գնացին Ազատության հրապարակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը