Կարծիք

01.08.2016 22:23


Սերժի ելույթը՝ մի քանի նախադասությունով

Սերժի ելույթը՝ մի քանի նախադասությունով

Շնորհակալություն մերոնքականներին, շնորհակալություն՝ ովքեր մեզ հետ են, մենք այսօր ավելի հզոր ենք: Հատուկ շնորհակալություն պետականամետներին: Լրագրողնե՛ր, մոռացե՛ք ծեծն ու ջարդը. մենք հիմա տղերքին ենք դատելու և ձեր համար ժամանակ չունենք:

Ժիրոն իզուր է եկել հայրենիք, որովետև մերձավորարևելյան բարքերը բերել է մեր մոտ, լավ կլիներ՝ մնար էնտեղ, որ մենք էլ հանգիստ կարմիր գծերից փող աշխատեինք: Նոր կառավարությունը մե՛նք ենք լինելու, դրա համար եմ Սահմանադրությունը փոխել:

Հողերը հաստատ հետ տալու ենք. թող ոչ ոք չկասկածի:

Վե՛րջ, մենք ձեզ կզանգենք!!!

Հ.Գ. Էս մարդը ոչ ապրիլի պատերազմից է հետևություն արել, ոչ էլ «Սասնա ծռերի» գործողություններից: Անհույս է:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը