Կարծիք

02.08.2016 11:22


Մենք ինչ ենք ասում, Սերժն ինչ է հասկանում

Մենք ինչ ենք ասում, Սերժն ինչ է հասկանում

«Մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- ասում է Սերժ Սարգսյանը, որի հրաժարականի մասին երազում է հայ ԱԶԳԻ ցանկացած ներկայացուցիչ: Մենք ասում ենք՝ «Սե՛րժ, հեռացի՛ր», ինքն ասում է՝ «մենք նոր ազգային համաձայնության իշխանություն պետք է ձևավորենք»:

Իսկ ի՞նչ ասել է ազգային համաձայնություն: Արդյոք Սերժ Սարգսյանը նկատի ունի մեր ազգի՞ն: Եթե այո, ապա ասեմ, որ ազգը համաձայն չէ Սերժ Սարգսյանի առաջ բերած ցանկացած կառավարման համակարգին։ Ազգը համաձայն է Սերժ Սարգսյանի շուտափույթ հրաժարականին, համաձայն է, որ նա ոչ թե նոր իշխանություն ձևավորի և իր յուրայիններին ներառի այնտեղ, այլ ամեն ինչ անում է, որ նա իսպառ վերանա իր ստեղծած խարխլված քաղաքականությույունից, հեռանա անգամ այս ԱԶԳԻՑ, որի հետ ոչ մի աղերս նա չի ունեցել: Իսկ ինքը դրել լոլո է կարդում, հայ ազգի համբերությո՞ւնն է չափում: Մենք հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանն իր քիմքից այն կողմ ոչինչ չի տեսնում կամ չի ուզում տեսնել, բայց մի քիչ խիղճ պետք է ունենալ և այս լարված իրավիճակում նման հայտարարություններ չանել։ Մեկն այդ մասին թող զգուշացնի, գոնե հետագայի համար։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը