Տնտեսական

Օգոստոս 02, 2016 13:32

«Սաս Գրուպում» խախտումներ են հայտնաբերվել

«Սաս Գրուպում» խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:

Ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ 21.07.2016թ. արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, 22.07.2016թ. արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ օգոստոսի 2-ի որոշմամբ՝ կասեցվել է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» և «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը: Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը:

Հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն կիրանացվի նաև խախտումներ ունեցող՝ չանախ «Կալինինո» պանրի արտադրամասում:

Ծառայությունը հայտնաբերել է նաև մակնշման խախտումներ, մասնավորապես՝ խմորեղենի, աղցանների, կիսապատրաստուկների և կշռածրարված սննդամթերքի մակնշումը թերի է եղել, ինչն արդեն իսկ շտկվել է ստուգումների շրջանակում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Պաղպաղակի շուկայում արձանագրվել են խախտումներ

Հունիս 14, 2019 20:32 Պաղպաղակներն արտադրում են կաթնայուղի փոխարինիչով։
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել

Հունիս 14, 2019 13:48 2019 թ․ ապրիլի 1-ի դրությամբ՝ կազմել է մոտ 2 մլն 962 հազար։
Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Սննդամթերքի գները շարունակում են սրընթաց աճել․ թվեր

Հունիս 13, 2019 11:12 Հերթական անգամ վարչապետի ասածը տեղի չունեցավ։
Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հայտնի է, թե երբ վերջնական պարզ կլինի Ամուլսարի ճակատագիրը

Հունիս 12, 2019 11:15 ՔԿ–ն ստացել է եզրակացությունը:
«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

«Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ»․Ա. Ջանջուղազյան

Հունիս 12, 2019 11:10 Համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին։
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հունիս 11, 2019 16:45 Էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա մայիսին ուղևորահոսքն աճել է 11.7 տոկոսով

Հունիս 11, 2019 12:15 Աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

Հունիս 05, 2019 16:45 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով։
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի հանքում փորձաքննության նախնական եզրակացությունը

Հունիս 05, 2019 14:00 Այս պահին գտնվում է թարգմանության փուլում:
Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Կքննարկվի «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով տուգանելու հարցը

Հունիս 04, 2019 15:45 Չի պահպանել գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Քաղաքացիները բեռները Բագրատաշենից չեն կարողանում ստանալ. ուղիղ

Հունիս 04, 2019 13:15 Ո՞րն է պատճառը, և ի՞նչ են պատրաստվում անել։
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ՝ ցեմենտի գնի թանկացման դեմ (տեսանյութ)

Հունիս 03, 2019 16:10 Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են։
Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում հարկային նոր օրենսգիրքը (տեսանյութ)

Հունիս 03, 2019 13:00 Կառավարությունն ԱԺ է ներկայացրել օրինագիծը:
Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Կառավարությունն արտոնություն տվեց 3 ընկերության

Մայիս 30, 2019 14:50 Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա։
Արագածավանցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը

Արագածավանցիները փակել էին միջպետական ավտոճանապարհը

Մայիս 29, 2019 21:12 Եթե պատկան մարմինները չարձագանքեն՝ կփակեն նաև Երևան-Գյումրի երկաթգիծը։
Ամռանը գազի սակագինը սպառողների համար կբարձրանա. Արման Ղուկասյան (տեսանյութ)

Ամռանը գազի սակագինը սպառողների համար կբարձրանա. Արման Ղուկասյան (տեսանյութ)

Մայիս 29, 2019 21:11 Վերջին շրջանում ավելացել են խոսակցությունները գազի գնի հետ կապված:
Տնտեսական հեղափոխությունը շատ կասկածելի տերմինալոգիա է. Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը շատ կասկածելի տերմինալոգիա է. Արմեն Մանվելյան (տեսանյութ)

Մայիս 29, 2019 20:50 Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ձախողվել է։