Կարծիք

05.08.2016 11:21


Այնպես չէ, որ մեզ ձայնագրություններ են պետք՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չէ

Այնպես չէ, որ մեզ ձայնագրություններ են պետք՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չէ

Այնպես չէ, որ մեզ ձայնագրություններ են պետք՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չէ: Ինչ ասում է, հաջորդ րոպեից սկսած՝ հակառակ քայլն է անում, և այս ձեռագիրն արդեն 8 տարի է՝ մեզ համար դոգմա է դարձել:
Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ կհանդիպեմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, եթե ՊՊԾ գնդի տղաները զենքը վայր դնեն, ու հիմա էլ հայտարարում է՝ չի հանդիպի Սեֆիլյանի հետ: Պարզ չէ՞, որ այս մարդն իր պաշտոնավարման 8 տարիներին միշտ էլ «խաբել-քցելու» քաղաքականությամբ է առաջնորդվում, ու ինքը, մեծ հաշվով, թքած ունի, որ մենք կասենք՝ «տեսեք, Սերժը հայտարարեց ու չարեց»: Նա լավ գիտի, որ մենք արդեն սովորել ենք իր փուչ խոսքերին, փուչիկ խոստումներին:
Եթե Սերժ Սարգսյանի խոստումների գոնե մեկ երկրորդ մասն իրականություն դառնար, գուցե մենք չունենայինք այն տխրահռչակ ներկան, որն ինքն է մեզ համար կառուցել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը