Կարծիք

08.08.2016 12:40


Սերժ Սարգսյանը կարո՞ղ է ամսական 40 հազար դրամով գոյատևել

Սերժ Սարգսյանը կարո՞ղ է ամսական 40 հազար դրամով գոյատևել

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 347.8 դրամ:

Երբ նայում ես այս թվերին, հասկանում ես, որ այս երկրում մարդիկ չեն կարող չընդվզել: Մարդ չի կարող 40 հազար դրամով նորմալ ապրի` այն էլ տարիքն առած մարդը, որն ունի բուժման և հատուկ խնամքի կարիք: Քանի կենսաթոշակն իրենից աղքատաթոշակ է ներկայացնում, իսկ այդ ընթացքում մեկ մարդու ընտանիքը ասֆալտից կարմիր գծերով փող է քերթում, տեսախցիկներից ստացած եկամտի առյուծի բաժինն իրեն է վերցնում, իրենով է անում Որոտանի ՀԷԿ-ը, մարդիկ ընդվզել են, ընդվզում են և շարունակելու են ընդվզել: Հետաքրքիր է, Սերժ Սարգսյանը կարո՞ղ է 40 հազարով գոյատևի, այն էլ ոչ թե մեկ ամիս, այլ մեկ ժամ:

Հետաքրքիր է, ուղղակի սպռավոչկայի համար` այդ 40 հազար դրամով Սերժ Սարգսյանը քանի՞ անգամ կկարողանա այնպիսի ծաղկեփունջ գնել, որը հարմար կլինի պահել: Բարևներ առաջին տիկնոջը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը