Կարծիք

08.08.2016 15:15


Իմ ուզած փոփոխությունը, քո ուզած փոփոխությանը վնաս է...

Իմ ուզած փոփոխությունը, քո ուզած փոփոխությանը վնաս է...

Հայաստանում փոփոխությունների ձգտում է ցանկացած ոք, անգամ Սերժ Սարգսյանը: Պարզապես փոփոխությունների մասին մեր պատկերացումները շատ տարբեր և հակասական են Սերժ Սարգսյանի պատկերացրած փոփոխությունների համեմատ:

Սերժ Սարգսյանը Սահմանադրություն է փոփոխում՝ մենք «ոչ» ենք ասում այդ փոփոխություններին, Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել, հայաստանցիների 100%-ն իշխանափոխություն է ուզում, մենք ուզում ենք աշխատատեղեր ստեղծվի, հարկային բեռը թեթևանա, արտագաղթը քչանա, Սերժ Սարգսյանն ամեն քայլի դիմում է՝ հակառակ էֆեկտը ստանալու համար, Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ն է ուզում հանձնել, որպեսզի իր աթոռին առանց խոչընդոտի հանգիստ նստի, ոչ մի հայ նման «ճոխ» փոփոխության չի գնա, Սերժ Սարգսյանն ահաբեկիչ է անվանում «Սասնա ծռերի» խմբին, մենք նրանց հերոսացնում ենք, Սերժ Սարգսյանը մեծարում ու շնորհակալություն է հայտնում ոստիկաններին՝ ժողովրդին ծեծելու, վիրավորելու, աչք հանելու համար, մենք նրանց անիծում և մտքներիս եկած ամենավերջին վատ բառն են ենք ասում, Սերժ Սարգսյանը...

Շարունակել էլ պետք չէ, բոլորս լավ գիտենք՝ ինչ փոփոխությունների է պատրաս նա՝ հանուն աթոռի, ինչ փոփոխություններ ենք երազում մենք:

Մեր ու Սերժ Սարգսյանի միջև մի մեծ պատնեշ կա. մի կողմում նրա տեսլական, անձնական շահերից բխող փոփոխություններն են, այս կողմում՝ դրանց լրիվ հակառակ ձգտող մի ամբողջ հայ ազգի երազանքներն են: Դա է պատճառը, որ մենք երբեք մեր ուզած փոփոխություններին չենք հասնի, եթե դրանք կառավարելու է Սերժ Սարգսյանը:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը