Կարծիք

09.08.2016 11:11


Եթե x+y+?… մարդ չի հավաքվում, հավաքողն իրավունք ունի ասել, որ իր պլանը չհաջողվեց

Եթե x+y+?… մարդ չի հավաքվում, հավաքողն իրավունք ունի ասել, որ իր պլանը չհաջողվեց

Որ չեն ասում՝ «Դե սաղ լավ էր, մենակ մարդ չհավաքվեց…»։

Դա սեփական անճարությունը պարտակելու ու պատասխանատվությունից խուսափելու ամենահարմար միջոցն է։ Լրիվ ուրիշ բան է, երբ հայտարարվում է, թե մեր խնդիրը սա է, խնդրի լուծման համար պահանջվում են էս-էս-էս քայլերը, էդ քայլերն իրականացնելու համար անհրաժեշտ է իքս քանակությամբ մարդ, որ զբաղվի սրանով, իգրեկ քանակությամբ մարդ, որ զբաղվի նրանով և այլն։ Էս դեպքում, եթե x+y+?… մարդ չի հավաքվում, հավաքողը իրավունք ունի ասել, որ իր պլանը չհաջողվեց, քանի որ դրան հավանություն տվող մարդ չգտնվեց։ Բոլոր մնացած դեպքերում հավաքվելու կոչ անողն ուղղակի իրավունք չունի մեղքը բարդել չհավաքվող հանրության վրա։

Իսկ ի՞նչ էիք ուզում ու դա անելու համար ինչքա՞ն մարդ էր պետք։ Էս հարցով հակադարձում ես ու ի հայտ է գալիս մեր ողջ թշվառությունը։ Եթե խոսքը խաղաղ անհնազանդության գործիքներով ինչ-որ բան պարտադրելու մասին է, ապա կարելի է ապակենտրոնացված տասնյակ մոբիլ խմբեր սարքելով դրված խնդիրը լուծել։ Սրա համար մի 2-3 հազար մարդը բավարար է (էսքան մարդ միշտ էլ եղել է), բայց ո՞վ է երբևէ կազմակերպված, անզեն «զորք» ստանալու անգամ փորձ արել։ Հակառակը՝ հնարավորինս խուսափում ենք էդ չարաբաստիկ «կրիտիկական զանգված»-ի կոնկրետ ձևակերպումը տալ։

Փոխարենը՝ «Ժողովո՜ւրդ, դուրս եկեք փողո՜ց, միացե՜ք»։ Է, հա՛, միացա՛ն մի 6-20 հազար մարդ, հետո՞։ Հետո մեր մոտ ընդունված կարգի համաձայն՝ «այ որ ոչ թե 20, այլ 50.000 մարդ հավաքվեր, կլիներ»։ Հենց 50.000 հավաքվի՝ «այ որ ոչ թե 50.000, այլ մի 100-150.000 լիներ՝ լրիվ ուրիշ բան»։ 2008-ից հետո Նիկոլը ընդհանրապես էդ նշաձողը բարձրացրեց 700.000-ի։ Դե գնա ու կեր։

Եսիմ, է…

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը