Կարծիք

09.08.2016 11:19


Լևոն Երանոսյանն ամեն գիշեր քնելիս լացում էր բարձի մեջ (տեսանյութ)

Լևոն Երանոսյանն ամեն գիշեր քնելիս լացում էր բարձի մեջ (տեսանյութ)

Իսկ հետո մենք բողոքում ենք մեր պետությունից, ասում ենք չի մտածում պետության մասին, հենա՛ Լևոն Երանոսյանը վերջին օրերին էտքան մարդ տփեց, էտքան սրտնեղեց, ամեն գիշեր քնելիս լացում էր բարձի մեջ, իրեն ռեաբիլիտացիա էր անհրաժեշտ: Ու պետությունը լսեց նրա հոգու ճիչերը և ուղարկեց նրան վճարովի արձակուրդի: Դե բա ճիշտ է, խի գիտեք կնոջը վառելը, մարդկանց տները քանդելն ու փոքր երեխեքին տփելը տենց հեշտ է՞: Նուրբ հոգի ունեցող մարդուն այդ ամենից հետո լուրջ թերապիա է անհրաժեշտ:

Այստեղ ակամայից հիշեցի «Քոմեդի Քլաբ»-ի հայտնի համարը` «Ռաֆիկ նեվինովնիկ»: Էտ ինչի՞, կակոյ նիբուձ Ռաֆֆիկին 600 միլիոն կտրամադրեն, իսկ մեր հալալ-զուլալ Երանոսյանին չեն տրամադրի:

Առաջարկում եմ հասարակական շարժում ստեղծել և պահանջել Երանոսյանին Մոնտե Կառլո ուղարկել և բուժման համար տրամադրել իրեն 600 միլիոն:

Հ. Գ. Լավ, կատակը մի կողմ, բայց Սերժ Սարգսյանի ցինիզմի աստիճանը պատկերացնո՞ւմ եք: Ինքը մի կողմից Երանոսյանին ուղարկում է, որ մեզ տոպկի, մյուս կողմից էլ` մեր հաշվին արձակուրդի է ուղարկում:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը