Կարծիք

20.08.2016 10:16


Կարող ա՝ տնտեսությունը զարգացել ա, մեր վրա խաբար չկա...

Կարող ա՝ տնտեսությունը զարգացել ա,  մեր վրա խաբար չկա...

Հինգ տարի նույն երիտասարդը մեր շենքի, հարեւան շենքերի բոլոր հարկերը վեր ու վար անելով, համառորեն բոլորիս խնդրում է, որ իր հսկա պայուսակում լցրած զուգարանի «էժան» թուղթն առնենք:
Այսօր եկավ, ասացի.
- Ա՛յ տղա ջան, ախր, ՀՆԱ-ն 10 տոկոսով աճել է, դու դեռ էս գործի՞ն ես:
- Ինչն ա աճե՞լ,- զարմացած հարցրեց երիտասարդը:
-Դե, տնտեսությունը զարգացել է, լիքը գործարաններ են բացվել, մեր բոլորի կենսամակարդակը 10 տոկոսով բարձրացել է, բայց քեզ մոտ ոչ մի փոփոխություն չի նկատվում,- կատակով բացատրեցի նրան:
- Հա՜...Ես էլ իմացա՝ ասում եք՝ թուղթս հնացած ա,- ատամնաշարը ցույց տալով՝ հռհռաց տղան եւ ավելացրեց.
-Մորքուր ջան, էն կինոն հիշում եք, չէ՞, որտեղ վաճառողուհին ասում ա՝ երկրում թղթի դեֆիցիտ ա...հիմա մեր մոտ նաղդի զուգարանի թղթի դեֆիցիտ չկա, ուրեմն, կարող ա՝ տնտեսությունը զարգացել ա, մեր վրա խաբար չկա...=D ))

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը