Քաղաքական

20.08.2016 12:41


Արայիկ Խանդոյանն առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի թեկնածու

Արայիկ Խանդոյանն առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի թեկնածու

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանն առաջադրվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում:

ԳԱԼԱ–ի փոխանցմամբ՝ Երեկ երեկոյան Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է մարզային ընտրական հանձնաժողովին:

Նշենք, որ Ծաղկահովիտում մինչեւ Արայիկ Պապիկյանը գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էին գործող գյուղապետը՝ Երվանդ Խաչատրյանը, ով ՀՀԿ անդամ է, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, ով ԲՀԿ ներկայացուցիչ է: Երեկ ԲՀԿ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի, ապա ԲՀԿ ներկայացուցիչը պարտավորվում է հանել իր թեկնածությունը:

Մանրամասն՝ ԳԱԼԱ–ում

Այս խորագրի վերջին նյութերը