Կարծիք

22.08.2016 10:26


Պարզվում է՝ Ամենայն հայոցին հավատացող չկա...

Պարզվում է՝ Ամենայն հայոցին հավատացող չկա...

Հավատի կորստի, հոգեւոր անկման ողբալի ցուցիչ է:
Կարծես այդ մարդը չի էլ ծնվել, չի էլ եղել, հիմա էլ չկա... Բացակա է... Ավելի ճիշտ՝ ներծծված է իշխանության մեջ այն աստիճան, որ հոգեւոր առաջնորդ չի ընկալվում...
Օրն ավարտվում է, եւ այս տարածքում, այստեղից էլ դուրս չտեսա եւ ոչ մի շնորհավորհանք...
Պետական ինստիտուտներից մի քանիսի պաշտոնական շնորհավորական տեքստերն էլ չտարածվեին, ոչ ոք չէր իմանա, որ կաթողիկոսի տարեդարձն է...
Սերիալային ամենահետին դերասանների տարեդարձի առիթով նրանց հավանողները մաղթանք ու լուսանկար են տարածում: Այս դեպքում՝ ոչինչ: Քար լռություն:
Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ հոտը կա, բայց պարզվում է՝ Ամենայն հայոցին հավատացող չկա...
Եվ ընդհանրապես, ո՞ւմ ենք մենք հավատում, երբ վերից վար գառան մորթի հագած գայլեր ենք տեսնում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը