Աշխարհ

22.08.2016 12:16


Հանգստից վերադառնալիս Օբաման հեռու է պահել իրեն ավագ դուստր Մալիայից (ֆոտոշարք)

Հանգստից վերադառնալիս Օբաման հեռու է պահել իրեն ավագ դուստր Մալիայից (ֆոտոշարք)

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սերն իր մեծ դստեր՝ Մալիայի հանդեպ միշտ էլ ակնհայտ է եղել։ Սակայն երբ ԱՄՆ առաջին ընտանիքը օգոստոսի 21–ին վերադարձել է Վաշինգտոն «Martha's Vineyard»–ում անցկացրած հանգստից հետո, նախագահը ողջ ընթացքում իրեն հեռու է պահել Մալիայից, ով իր ազատ տարին է վայելում 2017թ. Հարվարդի համալսարան հաճախելուց առաջ։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Ինքնաթիռից իջնելիս Բարաք Օբաման դիմել է ավագ դստերը, ով, սակայն,նրան բռնազբոսիկ և հիմար ժպիտով է պատասխանել։ Մալիան ողջ ընթացքում եղել է իր մոր՝ Միշել Օբամայի հետ. նրանք համապատասխանեցրել էին իրենց հագուստներն ու մարզական կոշիկները։

Աղբյուրը ենթադրում է՝ գուցե պատճառն այն է, որ Մալիային տեսել են կրքոտ պարելիս «Lollapalooza» ամենամյա երաժշտական փառատոնին, իսկ նրա՝ մարիխուանա ծխելու տեսանյութը հայտնվել էր համացանցում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը