Կարծիք

23.08.2016 10:11


ՀՀԿ-ին «փուռը գցելու» համար պետք է սկսել ՏԻՄ ընտրություններից

ՀՀԿ-ին «փուռը գցելու» համար պետք է սկսել ՏԻՄ ընտրություններից

Առաջիկայում ՀՀ բոլոր մարզերում ՏԻՄ ընտրություններն են, ասել է թե՝ ընտրություններ, որոնք փորձաշրջան են լինելու ժողովրդի համար: Հատկապես Գյումրիում և Վանաձորում թեժ են լինելու առաջիկա ընտրությունները, քանի որ այս երկու կարևորագույն քաղաքներում ՀՀԿ-ն ֆոկուսնիկի նման է գործելու:

Այսպես, առաջադրված կուսակցություններից ընտրվելու է 33 հոգուց բաղկացած ավագանի, որի կազմից ավագանին առաջարկելու է քաղաքապետի թեկնածու: Լավ իմանալով, որ ժողովուրդը և հատկապես այս երկու քաղաքներում հանրապետականների անունը լսել չեն ուզում, իշխող կուսակցությունը պայքարը տանում է կուսակցությունների դաշտ, և այդ կուսակցություններն էլ էլի ՀՀԿ-ի դրածոներն են: Որպեսզի մարդկանց շփոթության մեջ գցեն, ստեղծել են մի քանի հանրապետականների ոգով, բայց ուրիշ անունով կուսակցություններ, որոնք ընտրվելու դեպքում կորոշեն, թե ով է քաղաքապետ դառնալու:

Այնպես որ, պետք է զգոն լինել և բացառել հանրապետականների դհոլի տակ պարող կուսակցություներին ընտրել, քանի որ դրանց ընտրելով՝ Սերժ Սարգսյանի ջրաղացին եք ջուր լցնելու:

Դե գիտեք, չէ՞, ընտրված քաղաքապետն էլ հետագայում պետք է «վիզ դնի» եկող ընտրություններում իրեն «պադձերժկա» անող կուսակցության հաղթանակի, այս դեպքում՝ Սերժ Սարգսյանի համար: Այսիքն՝ այս ընտրություններից է կախված մեր հետագա ընտրությունների թվերի «խփոցին», և եթե ուզում ենք ՀՀԿ-ին «փուռը գցել», ապա պետք է սկսել ավագանու ընտրություններից:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը